ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 4 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
Հոդված 27. Քաղաքացիական դատարանների իրավասությունը
Հոդված 27. Քաղաքացիական դատարանների իրավասությունը
1. Քաղաքացիական դատարաններն ըստ էության քննում են նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող հայցագին ունեցող քաղաքացիական գործեր և դատավարական օրենքով նախատեսված ոչ գույքային բնույթի այլ գործեր, վարում են սնանկության գործեր:
2. Երևանի քաղաքացիական դատարանի դատական տարածքը Երևանի վարչական տարածքն է: Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատական տարածքը Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքներն են: Հարավային քաղաքացիական դատարանի դատական տարածքը Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի վարչական տարածքներն են:
3. Քաղաքացիական դատարանի վճիռները կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով: