Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-24-ից մինչև 2009-01-01։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 2 · ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 18. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը

գործել է մինչև 2009-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 18. Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը

1. Ընդհանուր իրավասության դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա:

2. Քաղաքացիական դատարանում քաղաքացիական գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա, իսկ սնանկության գործերը վարվում են միանձնյա:

3. Քրեական դատարանում գործերը քննվում են միանձնյա: Կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, քննվում են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար Քրեական օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկման ձևով:

4. Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:

5. Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, այլ դատական ակտերի դեմ բողոքը՝ միանձնյա:

6. Վարչական գործերը վարչական դատարանում առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա, բացառությամբ, եթե գործի վերաբերյալ կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտն օրենքով ենթակա չէ բողոքարկման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Այդ դեպքերում վարչական գործերը քննվում են կոլեգիալ՝ հինգ դատավորի կազմով: Վարչական գործերով վճռաբեկ դատարանի կողմից բեկանված գործն ըստ էության լուծող դատական ակտերը վարչական դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:

7. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի նախագահի և պալատի դատավորների կազմով:

8. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի կազմով:

(18-րդ հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-281-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։