Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-24-ից մինչև 2009-01-01։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸԳլուխ 30 · ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 224. Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

գործել է մինչև 2009-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 224. Դատական կարգադրիչների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքների կամ իրավական այլ ակտերի պահանջները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, դատական կարգադրիչի նկատմամբ կիրառվում են հետևալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում.

4) կոչման իջեցում` մեկ աստիճանով.

5) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը դատական կարգադրիչների նկատմամբ կիրառում է համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև դատական կարգադրիչների ծառայության համապատասխան ստորաբաժանման պետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։