Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2013-06-17։Բացել գործող տեքստը
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 15 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 117. Դատավորների թեկնածությունների ցուցակի կազմումը և հաստատումը

գործել է մինչև 2013-06-17Բացել ARLIS-ում

Հոդված 117. Դատավորների թեկնածությունների ցուցակի կազմումը և հաստատումը

1. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է առաջարկված թեկնածությունները և հրավիրում նրանց զրույցի։

2. Դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան բաժնի լրացման նպատակով Արդարադատության խորհուրդն անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով: Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակին հավասար ձայնի իրավունք, ընդ որում` յուրաքանչյուր թեկնածուին կարող է տալ ոչ ավելի, քան մեկ ձայն: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Անհրաժեշտ թեկնածուների քանակից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր: Քվեարկության արդյունքներով կազմվում է թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած անձանց ցուցակ: Հավասար ձայների դեպքում ցուցակում ընդգրկվում են նաև հավասար ձայներ ստացած մյուս անձինք: Ցուցակը Հանրապետության Նախագահին է ներկայացվում ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 15-ը:

3. Ցուցակի կազմման ժամանակ հաշվի է առնվում սեռային (գենդերային) հավասարակշռությունը: Եթե որևէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի 25 տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում կերաշխավորվի առնվազն 5 տեղ:

4. Հանրապետության Նախագահը ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 25-ը հրամանագրով հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցանկը` իր համար ընդունելի թեկնածություններով:

(117-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 26.05.11 ՀՕ-211-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։