ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԸԳլուխ 27 · ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 209. Դատական կարգադրիչների վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
Հոդված 209. Դատական կարգադրիչների վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
1. Դատական կարգադրիչներն անցնում են վերապատրաստում և հատուկ ուսուցում: Վերապատրաստումը և հատուկ ուսուցումն անցկացվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սահմանված կարգով:
2. Վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ:
(209-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.04.09 ՀՕ-91-Ն)