ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄԳլուխ 22 · ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ: ԴԱՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԱՎԱՐՏԸ
Հոդված 186. Ունկնդիրների ուսուցումը Դատական դպրոցում
Հոդված 186. Ունկնդիրների ուսուցումը Դատական դպրոցում
1. Դատական դպրոցում ուսուցման ծրագիրը պետք է կառուցվի այնպես, որ նպատակաուղղված լինի անկողմնակալ, իրավասու, գործունակ և արհեստավարժ դատավորների թեկնածուների պատրաստմանը:
2. Դատական դպրոցում ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների, ուսումնական դատախաղերի, բանավեճերի, ընդունված դատական ակտերի և դրանց յուրահատկությունների շուրջ հարցերի քննարկման, դատարաններում կոնկրետ գործերին ծանոթանալու, ինչպես նաև ունկնդիրների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսաժապավենների, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով: