Հոդված 111. Արդարադատության խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը
Հոդված 111. Արդարադատության խորհրդի ակտերը և դրանց ընդունման կարգը
1. Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս Արդարադատության խորհուրդն ընդունում է եզրակացություններ, իսկ 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնելիս՝ որոշումներ:
2. Արդարադատության խորհուրդը իր քննարկման ենթակա հարցերի նախապատրաստման նպատակով, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
3. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե դրան մասնակցել է Արդարադատության խորհրդի առնվազն յոթ անդամ:
4. Բաց քվեարկությամբ ընդունվող որոշումները և եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած Արդարադատության խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեաթերթիկներով գաղտնի քվեարկությամբ որոշումներ և եզրակացություններ ընդունելու կարգը սահմանված է սույն օրենսգրքով:
5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումները կայացվում են խորհրդակցական սենյակում և ստորագրվում որոշման կայացմանը մասնակցած բոլոր անդամների կողմից: Արդարադատության խորհրդի այլ որոշումները ստորագրում է նիստը վարողը:
6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ Արդարադատության խորհրդի որոշումները և սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը վերջնական են, ուժի մեջ են մտնում Արդարադատության խորհրդի նիստում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն: Այդ որոշումները և եզրակացությունները ենթակա են հրապարակման «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում:
7. Արդարադատության խորհրդի` սույն հոդվածի 6-րդ մասում չներառված որոշումները և եզրակացություններն ուժի մեջ են մտնում դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակման պահից: Շահագրգիռ անձինք կարող են այդ ակտերը դատական կարգով բողոքարկել վարչական դատարան` ակտն ընդունվելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում: Վարչական դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: