Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-24-ից մինչև 2009-01-01։Բացել գործող տեքստը
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 15 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 129. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը

գործել է մինչև 2009-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 129. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու առաջարկելու կարգը

1. Առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով Արդարադատության խորհրդի անունից վճռաբեկ դատարանի նախագահը գրավոր առաջարկում է դատավորներին ստորև բերված հերթականությամբ.

1) առաջին հերթին առաջարկում է այն առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքննիչ դատարանի նախագահին կամ վերաքննիչ դատարանի դատավորին կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին կամ դատավորին (բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված անձանց), ով մինչ այդ գրավոր դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին` խնդրելով իրեն տեղափոխել առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է նախ այն դատարանի նախագահին, որտեղ առաջացել է թափուր տեղ, ապա տարիքով ավագին.

2) երկրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` տարիքով ավագ առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի ռեզերվային դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում (բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված անձանց).

3) երրորդ հերթին առաջարկում է սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կրճատված դատավորին, ով չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է նախ առաջին ատյանի մասնագիտացված այլ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վերաքննիչ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին (բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված անձանց).

4) չորրորդ հերթին առաջարկում է առաջին ատյանի մասնագիտացված դատարանի կրճատված կամ ռեզերվային տարիքով ավագ այն դատավորին, որը զբաղեցնում է ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահը գործող դատավորներին գրավոր առաջարկությունը ներկայացնում է աշխատանքի վայր, իսկ ռեզերվային դատավորներին՝ բնակության վայրի հասցեով:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք չկան կամ առաջարկությունը չեն ընդունում, ապա վճռաբեկ դատարանի նախագահը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով հայտարարում է առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին: Հայտարարության մեջ նշվում են թափուր պաշտոնին հավակնողների կողմից դիմումների և փաստաթղթերի ներկայացման ժամկետները և վայրը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորի թափուր պաշտոնին կարող են հավակնել`

1) ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում առնվազն 1 տարի աշխատած անձը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) առաջին ատյանի այլ մասնագիտացում ունեցող մասնագիտացված դատարանի դատավորը.

3) դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված և վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի դատախազ, փաստաբան կամ քննիչ աշխատած անձը, որը ավարտել է ուսուցման ծրագիրը Դատական դպրոցում.

4) դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված նախկին դատավորը, որը նախկինում դատավոր է աշխատել առաջին ատյանի մասնագիտացված դատարանում, վերաքննիչ դատարանում կամ վճռաբեկ դատարանում կամ ընդգրկված է եղել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում.

5) դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված նախկին դատավորը, որը վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի աշխատել է որպես ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

5. Հայտարարությունից հետո` երկշաբաթյա ժամկետում, թափուր պաշտոնին հավակնող անձինք կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։