ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 8 · ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 52. Վճռաբեկ դատարանի կառուցվածքը, դատավորների թվակազմը և նստավայրը
Հոդված 52. Վճռաբեկ դատարանի կառուցվածքը, դատավորների թվակազմը և նստավայրը
1. Վճռաբեկ դատարանը կազմված է վճռաբեկ դատարանի նախագահից, պալատների նախագահներից և չորս դատավորից:
2. Վճռաբեկ դատարանն ունի երկու պալատ՝
1) քրեական պալատ.
2) քաղաքացիական և վարչական պալատ:
3. Յուրաքանչյուր պալատ կազմված է պալատի նախագահից և պալատի երկու դատավորներից:
4. Վճռաբեկ դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում: