ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 8 · ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ
Հոդված 55. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները
Հոդված 55. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները
1. Քաղաքացիական և վարչական գործերով վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում: Քրեական գործերով վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` քրեական գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:
2. Նույն անձը նույն դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերել միայն մեկ անգամ: