Հոդված 99. Արդարադատության խորհրդի դատավոր անդամների ընտրության կարգը
Հոդված 99. Արդարադատության խորհրդի դատավոր անդամների ընտրության կարգը
1. Արդարադատության խորհրդի դատավոր անդամներն ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովում` ըստ հետևյալ խմբերի.
1) Երևանի ընդհանուր իրավասության դատարաններից` մեկ անդամ.
2) մարզերի ընդհանուր իրավասության դատարաններից` մեկ անդամ.
3) քրեական դատարաններից` մեկ անդամ.
4) քաղաքացիական դատարաններից` մեկ անդամ.
5) վերաքննիչ քաղաքացիական դատարանից` մեկ անդամ.
6) վերաքննիչ քրեական դատարանից` մեկ անդամ.
7) վարչական դատարանից` մեկ անդամ.
8) վճռաբեկ դատարանից` երկու անդամ:
2. Արդարադատության խորհրդի դատավոր անդամի տեղը թափուր մնալու դեպքում նոր անդամի ընտրությունը կատարվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով՝ եռամսյա ժամկետում, իսկ եթե Արդարադատության խորհրդում դատավոր անդամների թիվը պակաս է յոթից, ապա մեկշաբաթյա ժամկետում:
3. Այն դեպքում, եթե Արդարադատության խորհրդի դատավոր անդամը տեղափոխվում է այլ դատարան կամ չի իրականացնում դատավորի իր լիազորությունները դատարանի վերացման հետևանքով, նա շարունակում է պաշտոնավարել Արդարադատության խորհրդի անդամի պաշտոնում, սակայն հետագայում թափուր տեղ առաջանալու դեպքում Դատավորների ընդհանուր ժողովը հնարավորության դեպքում թափուր տեղը լրացնում է այն հաշվով, որ վերականգնվի Արդարադատության խորհրդում դատավորների` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված համամասնությունը: