Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ հիմնական եզրույթներն ու դրանց սահմանումները՝
«արտարժութային հաշիվ»՝ տվյալ Կողմի լիազորված մարմնի համար մյուս Կողմի արժույթով ազգային (կենտրոնական) բանկում բացված հաշիվ՝ մյուս Կողմերի կողմից ներմուծման մաքսատուրքերի բաշխումից ստացված դրամական մուտքերը հաշվեգրելու համար.
«մաքսային մարմնի՝ դրամական միջոցների ժամանակավոր պահման հաշիվ»՝ Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի համար լիազորված մարմնում բացված հաշիվ՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու գումարները հաշվեգրելու համար.
«լիազորված մարմնի միասնական հաշիվ»՝ լիազորված մարմնի համար ազգային (կենտրոնական) բանկում կամ ազգային (կենտրոնական) բանկում թղթակցային հաշիվ ունեցող լիազորված մարմնում բացված հաշիվ՝ տվյալ Կողմի բյուջեների միջև դրամական մուտքերի հաշվեգրման և բաշխման համար.
«կենտրոնական մաքսային մարմիններ»՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտե, Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայություն, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտե.
«Կողմերի պետական մարմիններ»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական պետական մարմիններ, Բելառուսի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմիններ, Ղազախստանի Հանրապետության կենտրոնական պետական մարմիններ, Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության դաշնային մարմիններ.
(պարբերությունն ավելացվել է 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրությամբ)
«լիազորված մարմին»՝ Կողմի այն պետական մարմինը, որն իրականացնում է այդ Կողմի բյուջեի կատարման դրամարկղային սպասարկումը.
«հարկ վճարողի հաշվառման համար»՝ համար, որը տրամադրվում է Կողմի հարկային մարմնում հաշվառման կանգնելու ժամանակ, և (կամ) անհատական նույնականացման համար կամ բիզնես-նույնականացման համար, որը ձևավորվում է Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Սույն Համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները և եզրույթները կիրառվում են այն իմաստով, որով դրանք օգտագործվում են Մաքսային միության իրավապայմանագրային բազայում կամ Կողմերի օրենսդրության մեջ, եթե նշված եզրույթները չեն գործածվում Մաքսային միության իրավապայմանագրային բազայում:
(2-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)