Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան բռնագանձված մաքսատուրքերը, հարկերը ենթակա են փոխանցման այն Կողմի արտարժութային հաշվին, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, հետևյալ ժամկետներում՝

- մաքսատուրքերի, հարկերի վճարումը դրամական միջոցներով (դրամով) ապահովելու դեպքում՝ սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի առաջին մասում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում.

- մաքսատուրքերի, հարկերի վճարումը դրամական միջոցներից (դրամից) բացի այլ միջոցներով ապահովելու, ինչպես նաև մաքսային փոխադրողներից բռնագանձում իրականացնելու դեպքում՝ դրամական միջոցները (դրամը) այն Կողմի լիազորված մարմնի միասնական հաշվին (մաքսային մարմնի՝ դրամական միջոցների ժամանակավոր պահման հաշվին) մուտքագրվելու օրվանից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում, որի մաքսային մարմնին տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան փոխանցման ենթակա մաքսատուրքերը, հարկերը Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում հաշվառվում են լիազորված մարմնի միասնական հաշվում՝ ըստ բյուջետային դասակարգման առանձին ծածկագրերի, որոնք նախատեսված են բռնագանձված գումարները մյուս Կողմերին փոխանցելու համար:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան փոխանցման ենթակա մաքսատուրքերը, հարկերը Ղազախստանի Հանրապետությունում հաշվառվում են մաքսային մարմնի՝ դրամական միջոցների ժամանակավոր պահման հաշվում:

Կողմի մաքսային մարմինը, որին տրամադրված է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում, սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետներում, սակայն մինչև սահմանված ժամկետը լրանալը ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, իր Կողմի լիազորված մարմին է ուղարկում հանձնարարական՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան բռնագանձված գումարներն այն Կողմի արտարժութային հաշվին փոխանցելու մասին, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան բռնագանձված գումարների փոխանցումն այն Կողմի արտարժութային հաշվին, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, ամբողջ ծավալով իրականացվում է լիազորված մարմնի կողմից մաքսային մարմնի հանձնարարականն ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հաշվարկային (վճարման) փաստաթղթում (հանձնարարականում) նշվում են սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված՝ մաքսային մարմնի ուղեկցող նամակում նշված՝ բռնագանձված գումարների փոխանցման համար բյուջետային դասակարգման ծածկագիրը, որին համապատասխան իրականացվում է դրամական միջոցների փոխանցումը, ուղեկցող նամակի ամսաթիվն ու համարը:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան բռնագանձված և մյուս Կողմերի լիազորված մարմինների կողմից այն Կողմի արտարժութային հաշվին մուտքագրված գումարները, որտեղ մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման, փոխանցվում են տվյալ Կողմի բյուջե որպես եկամուտ՝ ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) հաշվեգրման և բաշխման համար սահմանված կարգով՝ ներմուծման մաքսատուրքերի բաշխումից ստացված գումարները Կողմի բյուջե որպես եկամուտ փոխանցելու մասով:

Բռնագանձված գումարները, որոնք մյուս Կողմերի կողմից մուտքագրվել են տվյալ Կողմի բյուջե որպես եկամուտ, այդ Կողմի մաքսային մարմնի կողմից ենթակա են մաքսատուրքերի, հարկերի հաշվին հաշվանցման՝ ըստ բյուջետային դասակարգման համապատասխան ծածկագրերի, տվյալ Կողմի արտարժութային հաշվին դրամական միջոցները հաշվեգրելու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։