Հոդված 7
Հոդված 7
Այն Կողմի տարածքում ապրանքների գտնվելու փաստի հաստատումը, որի մաքսային մարմինն ապրանքները բաց չի թողել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, կատարվում է իրավասու մարմինների կողմից Կողմերի օրենսդրությանը համապատասխան իրականացվող վարչական վարույթի, քրեական գործերով քննությունների կամ ստուգման ընթացքում:
Տվյալ Կողմի իրավասու մարմինների հաստատումը, որը հիմնված է վարչական, քրեական գործի նյութերի կամ ստուգման արդյունքում ստացված նյութերի վրա, համարվում է այն փաստի ապացույց, որ ապրանքները գտնվում են այն Կողմի տարածքում, որի մաքսային մարմինն ապրանքները բաց չի թողել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան:
Կողմի տարածքում ապրանքների գտնվելու փաստի հաստատումը պետք է բավարար լինի, որ այն ընդունվի ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան բացթողած Կողմի կողմից:
Այդ փաստը չընդունելու դեպքում վեճերը կարգավորվում են սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածին համապատասխան:
(2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրության խմբագրությամբ)