Հոդված 4
Հոդված 4
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարատուն ուղարկող մաքսային մարմին է ներկայացնում Հավաստագրի երկրորդ և երրորդ օրինակները՝ տարանցիկ փոխադրման հայտարարագրի հետ միաժամանակ:
Հավաստագիրը համարվում է ճանաչված Կողմի այն մաքսային մարմնի կողմից դրա ընդունման դեպքում, որն իրականացնում է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան:
Մինչև նշված Հավաստագրի օգտագործման ժամկետը լրանալը ներկայացված Հավաստագիրն ընդունվում է որպես մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու փաստը հաստատող փաստաթուղթ՝ Հավաստագիրը գրանցած մաքսային մարմնից սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն ստացված՝ Հավաստագիրը տրամադրելու մասին տեղեկությունների առկայության դեպքում:
Հավաստագիրն ընդունվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ տարանցիկ փոխադրման մեկ հայտարարագրով: Տարանցիկ փոխադրման մեկ հայտարարագրով հնարավոր է մի քանի Հավաստագրերի ընդունում:
Ուղարկող մաքսային մարմինը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումից հետո լրացնում է Հավաստագրի երկրորդ և երրորդ օրինակների 3-րդ բաժինը՝ սույն Համաձայնագրի 2-րդ հավելվածին համապատասխան:
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումից հետո Հավաստագրի երկրորդ օրինակը պահվում է ուղարկող մաքսային մարմնում, իսկ Հավաստագրի երրորդ օրինակը տրվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարատու հանդիսացող անձին՝ այն նշանակման մաքսային մարմին ներկայացնելու համար:
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման ժամանակ Հավաստագիրն ընդունելու մասին ուղարկող մաքսային մարմինը տեղեկացնում է Հավաստագիրը գրանցած մաքսային մարմնին՝ սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն: