Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

«Տարանցիկ փոխադրում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումն ընդունելու փաստը հաստատող փաստաթուղթ է համարվում մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման հավաստագիրը (այսուհետ՝ Հավաստագիր)՝ գրանցված և այդպիսի ապահովում տրամադրած անձին Կողմի այն մաքսային մարմնի կողմից տրված, որն ընդունել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը:

Հավաստագրի ձևը և այն լրացնելու կարգը սահմանվում են սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներով, որոնք կազմում են դրա անբաժանելի մասը:

Հավաստագիրը ձևակերպվում է Կողմի մաքսային մարմնին տրամադրված՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման գումարի չափով՝ երեք օրինակից:

Գրանցված Հավաստագրի առաջին օրինակը պահվում է Հավաստագիրը գրանցած մաքսային մարմնում:

Գրանցված Հավաստագրի երկրորդ և երրորդ օրինակները տրվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրած անձին:

Հավաստագիրը գրանցած մաքսային մարմինը Հավաստագիրը տրամադրելու մասին տեղեկացնում է ուղարկող մաքսային մարմնին՝ սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն:

Հավաստագիրն օգտագործվում է այն դեպքերում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումն իրականացնում է մի Կողմի մաքսային մարմինը, իսկ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվել է մեկ այլ Կողմի մաքսային մարմնին:

Եթե մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվել է այն Կողմի մաքսային մարմնին, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, ապա թույլատրվում է կիրառել Հավաստագիրը կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովումն ընդունելու փաստը հաստատող այլ փաստաթուղթ, որի օգտագործման ձևն ու կարգը սահմանված են այդ Կողմի օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։