Հոդված 6
Հոդված 6
Առաքման վայրում փոխադրողը տարանցիկ փոխադրման հայտարարագրի և իր մոտ եղած այլ փաստաթղթերի հետ նշանակման մաքսային մարմին է ներկայացնում Հավաստագրի երրորդ օրինակը՝ այն մարելու նպատակով:
Նշանակման մաքսային մարմինը Հավաստագիրը մարելու պարագայում լրացնում է Հավաստագրի երրորդ օրինակի 4-րդ բաժինը՝ սույն Համաձայնագրի 2-րդ հավելվածին համապատասխան: Հավաստագրի երրորդ օրինակը կորցնելու դեպքում 4-րդ բաժինը չի լրացվում:
Հավաստագրի մարումն իրականացվում է հետևյալ դեպքերում՝
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի պատշաճ ավարտի դեպքում.
Հավաստագիրը չօգտագործելու, այդ թվում՝ Հավաստագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, եթե ուղարկող մաքսային մարմինն ունի տեղեկություններ այն մասին, որ Հավաստագիրը չի օգտագործվել.
սահմանված ժամկետներում չվճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների գանձման (վճարման) դեպքում:
Նշանակման մաքսային մարմինը Հավաստագիրը մարելու մասին տեղեկացնում է ուղարկող մաքսային մարմնին՝ սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն: