Հոդված 10
Հոդված 10
Սույն Համաձայնագրի իրագործման նպատակներով Կողմերի մաքսային մարմինները փոխանակում են տեղեկություններ՝
գրանցված և տրամադրված, ընդունված, մարված Հավաստագրերի մասին,
սահմանված ժամկետներում չվճարված մաքսատուրքերի, հարկերի գումարների բռնագանձման (վճարման) կապակցությամբ Հավաստագիրը մարելու հնարավորության մասին,
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի գումարները Կողմերի բյուջեներ փոխանցելու մասին:
Կենտրոնական մաքսային մարմինների համաձայնեցմամբ՝ սույն Համաձայնագրի իրականացումն ապահովելու նպատակով իրականացվում է այլ տեղեկությունների փոխանակում:
Վերոնշյալ տեղեկությունների փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ կենտրոնական մաքսային մարմինների միջոցով:
Տեղեկությունների կազմը, կառուցվածքը, ձևաչափն ու դրանց փոխանակման մասին կանոնակարգը, այդ տեղեկությունների պաշտպանության եղանակները սահմանվում են կենտրոնական մաքսային մարմինների համաձայնությամբ: