Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Սույն Համաձայնագրի իրագործման նպատակներով լիազորված մարմիններն իրականացնում են արտարժութային հաշիվների մասին տեղեկությունների փոխանակում:

Եթե մի Կողմի արտարժութային հաշվի վավերապայմանները փոխվում են, ապա այդ Կողմի լիազորված մարմինը նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրացուցային օր առաջ մյուս Կողմերի լիազորված մարմիններին իրազեկում է հաշվի ճշգրտված վավերապայմանների մասին:

Համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ այլ տվյալների փոփոխության դեպքում Կողմի լիազորված մարմինը նշված փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան երեք օրացուցային օր առաջ մյուս Կողմերի լիազորված մարմիններին իրազեկում է նշված փոփոխությունների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։