Հոդված 14
Հոդված 14
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի մայիսի 21-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի
Հանրապետության
կողմից
(ստորագրություն) Ղազախստանի
Հանրապետության
կողմից
(ստորագրություն) Ռուսաստանի
Դաշնության
կողմից
(ստորագրություն)
Հավելված 1
««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին
համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ
սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման
ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ
ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի,
հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և
բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին»
համաձայնագրի
Դիմերես
Հավաստագիր
մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման
N 00000000/00ԱԱՏՏ/ՀՀՀՀՀ