Հոդված 5
Հոդված 5
Մաքսային տարանցման դեպքում Կողմերի մաքսային մարմինները չեն պահանջում մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովման տրամադրում, եթե՝
ապրանքները նախատեսված են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև արտոնությունների շրջանակով դրանց հավասարեցված՝ միջազգային կազմակերպությունների մարմինների և (կամ) առաքելությունների կողմից պաշտոնական օգտագործման համար, ինչի մասին ուղարկող մաքսային մարմինը յուրաքանչյուր առանձին փոխադրման մասով տեղեկացվում է իր Կողմի արտաքին գործերի նախարարության կամ իր Կողմի տարածքում տեղակայված՝ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի, ինչպես նաև արտոնությունների շրջանակով դրանց հավասարեցված՝ միջազգային կազմակերպության մարմնի և (կամ) առաքելության կողմից.
ապրանքները նախատեսված են օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի անդամների, հյուպատոսական հիմնարկի աշխատողների կամ արտոնությունների շրջանակով դրանց հավասարեցված՝ միջազգային կազմակերպությունների մարմինների և (կամ) առաքելությունների անձնակազմի, ինչպես նաև նրանց հետ ապրող՝ իրենց ընտանիքների անդամների անձնական օգտագործման համար, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքները, եթե նրանք մշտապես չեն բնակվում այն պետությունում, որտեղ գտնվում են, և այդ պետության քաղաքացիներ չեն, ինչի մասին ուղարկող մաքսային մարմինը յուրաքանչյուր առանձին փոխադրման մասով տեղեկացվում է իր Կողմի արտաքին գործերի նախարարության կամ իր Կողմի տարածքում տեղակայված՝ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի, ինչպես նաև՝ արտոնությունների շրջանակով դրանց հավասարեցված՝ միջազգային կազմակերպության մարմնի և (կամ) առաքելության կողմից.
(պարբերությունն ավելացվել է 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրությամբ)
ապրանքները նախատեսված են մշակութային, գիտահետազոտական նպատակներով օգտագործվելու, մարզական մրցույթներ անցկացնելու կամ դրանց նախապատրաստվելու, տարերային աղետների, վթարների և աղետների հետևանքները վերացնելու, Կողմերի պետական (ազգային) անվտանգությունը և պաշտպանունակությունն ապահովելու, դրանց զինված ուժերը վերազինելու, Կողմերի պետական սահմանները պաշտպանելու, Կողմերի պետական մարմինների կողմից օգտագործվելու համար, ինչի մասին առկա է այդպիսի ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելու բաց թողնելու համար դիմած՝ շահագրգիռ Կողմի համապատասխան պետական մարմնի հաստատումը, որը շահագրգիռ Կողմի կենտրոնական մաքսային մարմնի կողմից ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին:
(պարբերությունն ավելացվել է 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրությամբ)
պարբերությունը հանվել է 2011 թվականի դեկտեմբերի 19-ի արձանագրությամբ
Կողմերի մաքսային մարմինները չեն պահանջում մաքսատուրքերի, հարկերի վճարման լրացուցիչ ապահովման տրամադրում այն դեպքում, երբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան հայտարարագրվող ապրանքների նկատմամբ հաշվարկվող մաքսատուրքերի, հարկերի գումարը ոչ ավելի, քան 500 (հինգ հարյուր) եվրոյին համարժեք չափով գերազանցում է Հավաստագրում նշված գումարը՝ տարանցիկ փոխադրման հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ սահմանված և այն Կողմի օրենսդրությանը համապատասխան հաշվարկվող փոխարժեքով, որտեղ ապրանքները հայտարարագրվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան: