Հոդված 8
Հոդված 8
Այն Կողմի մաքսային մարմինը, որի տարածքում առաջացել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը, մեկ այլ Կողմի մաքսային մարմին, որին տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում, կամ որը փոխադրողին ներառել է մաքսային փոխադրողների ռեեստրում, ուղեկցող նամակի հետ ուղարկում է վարչական, քրեական գործի կամ ստուգման արդյունքում ստացված նյութերի հիման վրա կայացված՝ իրավասու մարմնի որոշման հաստատված պատճենը և մաքսատուրքերը, հարկերը գանձելու անհրաժեշտության մասին որոշումը կամ նույնանման այլ փաստաթուղթ, որը ձևակերպված է այն Կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում առաջացել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը: Ուղեկցող նամակում պետք է ներառվեն տարանցիկ փոխադրման հայտարարագրի, Հավաստագրի (դրա առկայության դեպքում) գրանցման համարների և ըստ մաքսային վճարների տեսակների գանձման և փոխանցման ենթակա մաքսատուրքերի, հարկերի գումարի մասին տվյալներ, ինչպես նաև բյուջետային դասակարգման այն ծածկագիրը, որին պետք է հաշվեգրվեն մուտքագրվող գանձված գումարները:
Կողմի մաքսային մարմինը, որին տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում, մաքսատուրքերի, հարկերի գանձումն իրականացնում է սույն հոդվածի առաջին մասում նշված փաստաթղթերի հիման վրա՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: