Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագիրը սահմանում է`
Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի (այսուհետ՝ Միասնական ռեեստր) վարման կարգը,
հեղինակային և հարակից իրավունքների օբյեկտները, ապրանքային նշանները և սպասարկման նշանները (այսուհետ՝ մտավոր սեփականության օբյեկտներ) Միասնական ռեեստրում ընդգրկելու կարգը,
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև, ինչպես նաև իրավատերերի կամ նրանց շահերը ներկայացնող անձանց (այսուհետ՝ իրավատեր), պետական մարմինների, այլ կազմակերպությունների, հաստատությունների և քաղաքացիների հետ՝ Միասնական ռեեստրի վարման հարցերով փոխգործակցության վերաբերյալ կարգը: