Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 13. Ազգային վիճակագրական համակարգի գործունեության համակարգումը
Հոդված 13. Ազգային վիճակագրական համակարգի գործունեության համակարգումը
1. Պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողներն օգտագործում են միջազգայնորեն համաձայնեցված միատեսակ հասկացություններ, սահմանումներ, դասակարգումներ և մեթոդներ:
2. Վիճակագրական կոմիտեն համակարգում է ողջ ազգային վիճակագրական համակարգի ներսում միասնական փորձառության կիրառումը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ համագործակցելով պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների հետ: