Գլուխ 5 · ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 15. Հնգամյա վիճակագրական ծրագիրը
Հոդված 15. Հնգամյա վիճակագրական ծրագիրը
1. Հնգամյա վիճակագրական ծրագիրը մշակվում է ազգային վիճակագրական համակարգի համար և սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով:
2. Հնգամյա վիճակագրական ծրագիրը սահմանում է ազգային վիճակագրական համակարգի հայեցակարգային մոտեցումները և զարգացման գերակա ուղղությունները: