Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 12. Խորհրդատվական այլ միավորները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Խորհրդատվական այլ միավորները

1. Վիճակագրական կոմիտեի նախագահը կարող է վիճակագրական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների առաջարկությամբ պաշտոնական վիճակագրության առանձին ոլորտների ռազմավարական և մեթոդաբանական խորհրդատվական աջակցության նպատակով կազմավորել խորհրդատվական միավորներ՝ կազմված տվյալ ստորաբաժանման կազմից և տվյալ ստորաբաժանման գործունեության ոլորտի վիճակագրության հիմնական օգտագործողներից:

2. Խորհրդատվական միավորում կազմակերպված քննարկումների արդյունքով վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կազմում է արձանագրություն, որը ներկայացվում է վիճակագրական կոմիտեի նախագահին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։