Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 33. Մասնակցությունը միջազգային համագործակցությանը և տվյալների փոխանցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Մասնակցությունը միջազգային համագործակցությանը և տվյալների փոխանցումը

1. Վիճակագրական կոմիտեն և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներն իրենց իրավասությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում են վիճակագրական ստանդարտների և ուղեցույցների մշակմանն ու ներդրմանն ուղղված միջազգային գործունեությանը:

2. Վիճակագրական կոմիտեն համակարգում է պաշտոնական վիճակագրության բնագավառում տեխնիկական համագործակցության բոլոր միջոցառումները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից տրվող բոլոր այն գնահատականները, որոնք վերաբերում են պաշտոնական վիճակագրությանը՝ անկախ վիճակագրության ոլորտից և արտադրողից:

3. Վիճակագրական կոմիտեն համակարգում է պաշտոնական վիճակագրության տվյալների փոխանցումը միջազգային և այլ կազմակերպությունների:

4. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։