Անցնել բովանդակությանը
Գլուխ 11 · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 34. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների և պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների և պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

1. Պաշտոնական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է վարչական կամ քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

2. Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

3. Պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։