Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 14. Բուժաշխատողների կողմից մանկական սննդի վաճառքը և խրախուսումն արգելելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Բուժաշխատողների կողմից մանկական սննդի վաճառքը և խրախուսումն արգելելը

1. Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողներին արգելվում է`

1) մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքով, իրացման, գովազդի կամ խրախուսման այլ ձևերով զբաղվելը.

2) արտադրողից և (կամ) բաշխողից կամ նրանց անունից հանդես եկող այլ կազմակերպությունից որևէ նվեր, շնորհ կամ պարգև դրամական կամ որևէ այլ տեսքով ընդունելը.

3) մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշներ ընդունելը կամ տրամադրելը.

4) մանկական սննդի օգտագործման ցուցադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ մանկական կաթնախառնուրդով կերակրելն անհրաժեշտ է՝ ելնելով բժշկական ցուցումներից, կամ եթե մայրն ընտրել է մանկական սննդով կերակրումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։