Գլուխ V · ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 15. Մանկական սննդի և հարակից ապրանքների անվճար կամ ցածր գներով տրամադրումը
Հոդված 15. Մանկական սննդի և հարակից ապրանքների անվճար կամ ցածր գներով տրամադրումը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մանկական սնունդը և հարակից ապրանքներն անվճար կամ ցածր գներով կարող են տրամադրվել`
1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին.
2) բժշկական ցուցումներով հատուկ սնուցողական պահանջներ ունեցող երեխաներին.
3) մայրական կաթով կերակրման բժշկական հակացուցումների դեպքում: