Հոդված 6.1
Հոդված 6.1.
Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասությունները
1. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) իրավասություններն են`
1) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը և մշտադիտարկումը.
2) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվության կիրառումը:
2. Մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են`
1) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը և մշտադիտարկումը.
2) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվության կիրառումը:
(6.1-ին հոդվածը լրաց. 21.03.18 ՀՕ-170-Ն)