Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 18. Առողջապահական կազմակերպությունների պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Առողջապահական կազմակերպությունների պարտականությունները

1. Առողջապահական կազմակերպությունները կրծքով կերակրման համար պարտավոր են ապահովել բարյացակամ միջավայր, այդ թվում`

1) խրախուսել ու աջակցել կրծքով կերակրումը` որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց մանուկների և վաղ տարիքի երեխաների անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու համար.

2) խրախուսել ժամանակին և համապատասխան հավելյալ սնուցման կազմակերպումը.

3) պահպանել սույն օրենքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ կրծքով կերակրման կանոնները և նշված կանոնների վերաբերյալ պարբերաբար իրազեկել բժշկական անձնակազմին.

4) իրազեկել հանրությանը, ներառյալ՝ հղիներին, նրանց ընտանիքներին և երեխաներին խնամողներին, կրծքով կերակրման առավելությունների և գործնական հմտությունների, կրծքի կաթի փոխարինիչների օգտագործման և ոչ ճիշտ օգտագործման հետ կապված՝ առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների և ռիսկերի վերաբերյալ` տրամադրելով համապատասխան, ճշգրիտ և հասանելի տեղեկատվություն.

5) իրականացնել կրծքով կերակրման համար անհրաժեշտ գործնական հմտությունների դասընթաց բուժանձնակազմի համար.

6) մանկական սնունդ արտադրողներին և բաշխողներին չտրամադրել հղիների և կերակրող մայրերի կոնտակտային տվյալներ:

2. Մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) կամ սույն օրենքի նորմերի այլ խախտումների դեպքում առողջապահական կազմակերպությունները պարտավոր են տեղեկացնել լիազոր մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։