Անցնել բովանդակությանը
Գլուխ VIII · ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 20. Տեղեկատվական և ուսուցողական նյութերը մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների վերաբերյալ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Տեղեկատվական և ուսուցողական նյութերը մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների վերաբերյալ

1. Մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութերը պետք է`

1) լինեն հայերենով, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ լեզուներով.

2) պարունակեն ճշգրիտ և արդի տեղեկատվություն և բացառեն որևէ նկար կամ տեքստ, որը խրախուսում է մանկական սննդի և հարակից ապրանքների օգտագործումը, շշով կերակրումը կամ չի նպաստում կրծքով կերակրմանը.

3) հստակ ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.

ա. կրծքով կերակրման անհրաժեշտությունն ու առավելությունները,

բ. 6 ամիս բացառապես և դրան հետևող շարունակական (երկու տարի և ավելի) կրծքով կերակրման կարևորությունը,

գ. ինչպես սկսել և պահպանել բացառապես և շարունակական կրծքով կերակրումը, ներառյալ, թե ինչու է դժվար փոխել կրծքով չկերակրելու որոշումը,

դ. 6 ամսականից սկսած՝ հավելյալ սննդի տրամադրման կարևորությունը,

ե. շշով կերակրման կամ հավելյալ սննդի վաղ տրամադրման բացասական ազդեցությունը կրծքով կերակրման վրա,

զ. տնային պայմաններում հավելյալ սննդի պատրաստումը:

2. Մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութերը չպետք է`

1) ներկայացնեն, թե իբր մանկական սննդով կերակրելը կամ հարակից ապրանքներ օգտագործելը համարժեք է, համեմատելի է կամ գերազանցում է կրծքի կաթին կամ կրծքով կերակրմանը.

2) պարունակեն մանկական սննդի և հարակից ապրանքների ֆիրմային անվանումներ, ապրանքային նշաններ կամ արտադրողի և (կամ) բաշխողի անվանումը, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը տրամադրվում է բուժաշխատողներին:

3. Մանկական սննդով կերակրելու մասին գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութերը, բացի սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունից, պետք է ընդգրկեն նաև հետևյալ տեղեկատվությունը.

1) հրահանգներ՝ մանկական սննդի պատշաճ պատրաստման և օգտագործման, ինչպես նաև հարակից ապրանքների լվացման և ախտահանման վերաբերյալ.

2) մանկանը կերակրման բաժակով կերակրելու վերաբերյալ.

3) շշով կերակրման և մանկական սննդի ոչ ճիշտ պատրաստման հետ կապված հնարավոր առողջական վտանգները:

4. Կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերը հրապարակվում են`

1) լիազոր մարմնի կողմից լիազորված կազմակերպությունների միջոցով տվյալ տարվա պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև տեղական և միջազգային ոչ կառավարական գործընկեր կազմակերպությունների միջոցների հաշվին.

2) այլ կազմակերպությունների կողմից` նյութերը լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցնելուց հետո:

Լիազորման և նյութերի համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն իրավունք ունի արգելելու սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերի հրապարակումը և տարածումը:

(20-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-170-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։