Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 19. Բուժաշխատողների պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Բուժաշխատողների պարտականությունները

1. Բուժաշխատողները պարտավոր են`

1) հղիների, ծննդկանների և նրանց հարազատների հետ հանդիպումների ժամանակ խրախուսել կրծքով կերակրումը՝ որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց` մանուկների և վաղ տարիքի երեխաների անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու համար.

2) ժամանակին գնահատել և խրախուսել համապատասխան հավելյալ սնուցման կազմակերպումը.

3) պահպանել սույն օրենքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ կրծքով կերակրման կանոնները և նշված կանոնների մասին պարբերաբար իրազեկել կրծքով կերակրող մայրերին.

4) նորածիններին չտրամադրել ոչ մի տեսակի սնունդ կամ հեղուկ, բացի կրծքի կաթից, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված դեպքերի.

5) մանկական սնունդ արտադրողներին և (կամ) բաշխողներին չտրամադրել հղիների և կերակրող մայրերի կոնտակտային տվյալներ.

6) մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) կամ սույն օրենքի նորմերի այլ խախտումների դեպքում տեղեկացնել առողջապահական կազմակերպության ղեկավարությանը.

7) բուժաշխատողները պարտավոր են մայրերին տրամադրել տեղեկատվություն մանկական սննդի օգտագործման հետ կապված՝ առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների և ռիսկերի վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։