Հոդված 3. Օրենքի խնդիրները
Հոդված 3. Օրենքի խնդիրները
1. Սույն օրենքի խնդիրներն են`
1) խրախուսել և պաշտպանել կրծքով կերակրումը` որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց մանուկների և վաղ տարիքի երեխաների անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու համար.
2) խրախուսել ժամանակին և համապատասխան հավելյալ սնուցման ապահովումը.
3) իրազեկել հանրությանը, ներառյալ՝ հղիներին, նրանց ընտանիքներին և երեխաներին խնամողներին, կրծքով կերակրման առավելությունների, կրծքի կաթի փոխարինիչների օգտագործման և ոչ ճիշտ օգտագործման հետ կապված՝ առողջությանը սպառնացող հնարավոր վտանգների և ռիսկերի վերաբերյալ` տրամադրելով համապատասխան, ճշգրիտ և հասանելի տեղեկատվություն.
4) խրախուսել ու աջակցել մայրերի, մանուկների և վաղ տարիքի երեխաների համար բարյացակամ միջավայրի ապահովումն առողջապահական կազմակերպություններում, հասարակական վայրերում և աշխատավայրերում.
5) միջազգային չափանիշներին համապատասխանեցնել կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության հետ կապված օրենսդրությունը.
6) խրախուսել և պաշտպանել կրծքով կերակրումը` որպես աղքատության հաղթահարման արդյունավետ միջոց: