Գլուխ IV · ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ
Հոդված 8. Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը
Հոդված 8. Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը
1. Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրով սահմանվում են`
1) կրծքով կերակրման քարոզչությանն ուղղված միջոցառումները.
2) կրծքով կերակրման տեղեկատվության հավաքումը և վերլուծությունը.
3) կրծքով կերակրման խրախուսման վերաբերյալ բուժաշխատողների կրթելուն ուղղված միջոցառումները.
4) առողջապահական կազմակերպություններում նորածիններին բարյացակամ ծառայությունների տրամադրումը.
5) կերակրող մայրերի և նրանց երեխաների համար նախատեսված նպաստավոր պայմանների ստեղծումը.
6) հանրային իրազեկվածության բարձրացումը, ներառյալ՝ հղիների և նրանց ընտանիքների.
7) միջգերատեսչական համագործակցությունը: