Գլուխ IV · ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ
Հոդված 9. Կրծքով կերակրվող երեխայի իրավունքը
Հոդված 9. Կրծքով կերակրվող երեխայի իրավունքը
1. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի`
1) ստանալու կրծքով կերակրում՝ որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ստանալու համար.
2) զերծ մնալու կրծքով կերակրումից` բժշկական հակացուցումների առկայության դեպքում, որոնց ցանկը հաստատում է առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը.
3) ֆիզիոլոգիական պահանջներից ելնելով` 6 ամսականից ստանալու հավելյալ սնունդ, իսկ բժշկական ցուցումներով` լրացուցիչ սնունդ: Հավելյալ և լրացուցիչ սնունդ ստանալու մեթոդական ուղեցույցները հաստատում է լիազոր մարմինը:
2. Պետությունը միջոցներ է ձեռնարկում կրծքով կերակրումը խրախուսելու, կրծքով կերակրող կանանց և երեխաների իրավունքները պաշտպանելու համար: