Հոդված 15. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը և քաղաքացիական ծառայության կազմակերպման առանձնահատկությունները
Հոդված 15. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը և քաղաքացիական ծառայության կազմակերպման առանձնահատկությունները
1. Գաղտնիության ռեժիմը ապահովող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների ցանկը հաստատում է համակարգող փոխվարչապետը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ՝ համաձայնեցնելով ազգային անվտանգության լիազոր մարմնի ղեկավարի հետ:
2. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետների կողմից քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու կարգը և դեպքերը սահմանում է Կառավարությունը, իսկ պաշտոնների ցանկը՝ համակարգող փոխվարչապետը:
3. Վարչապետին, Կառավարությանը և նախարարություններին ենթակա պետական մարմինները, որոնք չունեն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար, այդ մարմինների՝ քաղաքացիական ծառայության հարաբերությունների մասնակցությունն իրականացնում է այն համապատասխան մարմինը, որի ենթակայությամբ գործում են:
(15-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-94-Ն, 04.12.24 ՀՕ-475-Ն)