Հոդված 9. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի տեսակները, առանձնահատկությունները
Հոդված 9. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի տեսակները, առանձնահատկությունները
1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը (այսուհետ՝ մրցույթ) հիմնված է հավասար հնարավորությունների և արժանիքների վրա:
2. Մրցույթը դասակարգվում է երկու տեսակի՝ արտաքին և ներքին:
3. Մրցույթներն անցկացնում են համապատասխան մարմինները, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, որն անցկացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:
4. Մրցույթ անցկացնելու համար նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը։
5. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթը կազմակերպում և անցկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
6. Հաշվեքննիչ պալատում գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում և անցկացնում է Հաշվեքննիչ պալատը:
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում և անցկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
(9-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.01.20 ՀՕ-12-Ն, լրաց. 05.12.24 ՀՕ-509-Ն)
(21.01.20 ՀՕ-12-Ն օրենքն ունի անցումային դրույթ)