Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 8. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելը

1. Քաղաքացիական ծառայության պաշտոններն զբաղեցվում են անժամկետ՝ մրցույթի արդյունքով կամ վարկանիշային ցուցակներից կամ փոխադրման կամ կատարողականի գնահատման արդյունքներով կամ վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության արդյունքով կամ կադրերի ռեզերվից և որոշակի ժամկետով՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով կամ տեղափոխության հետևանքով կամ գործուղման դեպքում:

2. Սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

(8-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-475-Ն, փոփ. 07.05.26 ՀՕ-182-Ն)

(07.05.26 ՀՕ-182-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։