Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածում`
Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «թեկնածությունների» բառը.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Խորհուրդը, Ռեկտորի ներկայացմամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով պատճառաբանված որոշում է կայացնում դատավորների թեկնածուների հավակնորդ և դատավորների թեկնածու, ներառյալ՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդրին համապատասխան ցուցակից հանելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Խորհուրդը, Ռեկտորի ներկայացմամբ, «Դատախազության մասին» օրենքով սահմանված հիմքերով պատճառաբանված որոշում է կայացնում ունկնդրին դատախազի թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ գլխավոր դատախազին դիմելու մասին:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Անձին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու դեպքեր են`
1) ունկնդիրն անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 5 տոկոսից.
2) ունկնդիրը բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.
3) Ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքը գնահատվել է բացասական, կամ ունկնդիրը չի անցել սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջանը:».
5) 2-րդ մասի «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին մասերով», իսկ «Արդարադատության» բառը՝ «Բարձրագույն դատական» բառերով.
6) 2.1-ին մասի «1-ին» բառը փոխարինել «1.2-րդ» բառով.
7) 3-րդ մասի «Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության» բառերով, իսկ նույն մասը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով.
8) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրը, Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձը համարվում է Ակադեմիայից ազատված համապատասխանաբար դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանվելու պահից:»: