Հոդված 20. Օրենքի 28-րդ հոդվածում`
Հոդված 20. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին և 2-րդ մասերը «Դատավորների» բառերից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Որպես գիտական աստիճան ունեցող հավակնորդ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձը համարվում է մասնագիտական պատրաստումն անցած, եթե նա դրական է գնահատվել փորձաշրջանի արդյունքներով, իսկ Խորհրդի կողմից սահմանված կարգով առարկայական կուրս անցնելու դեպքում` առարկայական կուրսերից բոլոր քննությունների արդյունքներով ստացել է դրական գնահատական:
1.2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձը, որն ընդգրկված է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում, համարվում է մասնագիտական պատրաստումն անցած, եթե նա անցել է փորձաշրջան, իսկ Խորհրդի կողմից սահմանված դեպքերում մասնակցել է առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում, երբ նրա բացակայությունը Ռեկտորը ճանաչել է հարգելի:».
3) 4-րդ մասի «թեկնածությունների» բառը փոխարինել «թեկնածուների» բառով: