Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Դատարանների նախագահների խորհուրդ» բառերը փոխարինել «Ուսումնական հարցերի հանձնաժողով» բառերով.

2) 2-րդ մասի «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հարցերի հանձնաժողովը» բառերով, «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների» բառերը՝ «դատավորների թեկնածուների» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների, դատախազների թեկնածությունների և Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում համապատասխանաբար Դատական դեպարտամենտը, քննչական կոմիտեն, գլխավոր դատախազությունը և Բարձրագույն դատական խորհուրդը` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց մասով, Ակադեմիա են ներկայացնում մասնագիտական պատրաստման ենթակա անձանց ցուցակը:».

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ուսումնական հարցերի հանձնաժողովը` դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասով, Դատական դեպարտամենտը` դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը` դատախազների ու դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասով, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայությունը` ծառայության քննիչների մասով պատասխանատու են ուսուցման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ ունկնդիրների ծանուցումն ապահովելու համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։