Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «թեկնածությունների» բառը փոխարինել «թեկնածուների» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատական ծառայողների, դատական կարգադրիչների և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեցող դատական ծառայողների, դատական կարգադրիչների և դատախազների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների ուսումնառության ժամաքանակը սահմանում են համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդը և հանրապետության գլխավոր դատախազը:».

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսումնառության ժամկետի տևողությունը առնվազն 7 ամիս է, բայց ոչ ավելի, քան 10 ամիս, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասով և 124-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցման, որի ժամկետները սահմանում է Խորհուրդը:».

4) 5-րդ մասի «Դատավորների» բառը փոխարինել «Դատավորների թեկնածուների հավակնորդների» բառերով, իսկ «թեկնածությունների ցուցակի» բառերը՝ «թեկնածուների և թեկնածությունների ցուցակների» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստումը, որպես կանոն, սկսվում է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ցուցակի համալրումն ավարտելուն հաջորդող ամսվանից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։