Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում`
Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հարցերի հանձնաժողովը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով և 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները Արդարադատության ակադեմիային է ներկայացնում Ուսումնական հարցերի հանձնաժողովը համապատասխան ցուցակի հաստատման պահից 10-օրյա ժամկետում:».
3) 2-րդ մասի «Դատարանների նախագահների խորհուրդ» բառերը փոխարինել «Ուսումնական հարցերի հանձնաժողով» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Փորձաշրջանի ղեկավարի աշխատանքը համարվում է կրթական աշխատանք, որի համար նա վարձատրվում է Ակադեմիայի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով:»: