Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածում`
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 1-ին կետը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների» բառերով.
2) 4-6-րդ մասերի «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հարցերի հանձնաժողովը» բառերով.
3) 5-րդ մասի «դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների հավակնորդների» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց մասնագիտական պատրաստումը սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:».
5) 9-րդ մասի «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հարցերի հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը» բառերով: