Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածում`
Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Ուսումնառության ավարտից հետո Ակադեմիան դատավորի յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում Բարձրագույն դատական խորհրդին` Արդարադատության ակադեմիայում ուսանելու ընթացքում առաջադիմության և դատարաններում փորձաշրջանի արդյունքների վերաբերյալ:».
2) 3-րդ մասի «Դատարանների նախագահների խորհրդին» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհրդին» բառերով, իսկ «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների» բառերը՝ «դատավորների թեկնածուների» բառերով: