Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 7-րդ կետը «հրահանգներ,» բառից հետո լրացնել «կայացնում է որոշումներ,» բառերով.
2) 1-ին մասի 14-րդ կետի «դատավորների կամ դատախազների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, քննիչների թեկնածությունների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում» բառերով, իսկ «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերը՝ «Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.
«14.1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 10-րդ մասով և 124-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերում Ռեկտորը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձի ուսուցումն Ակադեմիայում կասեցնելու, իսկ կասեցման համապատասխան հիմքերը վերանալու դեպքում` ուսուցումը վերսկսելու մասին.»: