Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-01-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 14. Ընտրատարածքային հանձնաժողովների լիազորությունները

գործել է մինչև 2015-01-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ընտրատարածքային հանձնաժողովների լիազորությունները

(վերնագիրը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

Ընտրատարածքային հանձնաժողովը՝

ա) համակարգում է տեղամասային հանձնաժողովների աշխատանքը.

բ) իր լիազորությունների սահմանում ընդունում է սույն օրենքի կիրակումն ապահովող ու տեղամասային հանձնաժողովների համար պարտադիր որոշումներ և նորմատիվ այլ ակտեր.

գ) տալիս է պարզաբանումներ և հրահանգներ՝ սույն օրենքի կիրարկման վերաբերյալ.

դ) տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման հետ առնչվող հարցերով լսում է իրավասու մարմինների և պաշտոնատար անձանց հաղորդումները.

ե) քննարկում է տեղամասային հանձնաժողովների ընդունած որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները, վերանայում կամ անվավեր է ճանաչում դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող, ինչպես նաև տեղամասային հանձնաժողովների՝ իրենց լիազորությունների գերազանցմամբ ընդունած որոշումները, վերացնում է տեղամասային հանձնաժողովների գործողության կամ անգործության հետևանքով առաջացած՝ քաղաքացիների իրավունքների խախտումները.

զ) որոշում է ընդունում տեղական հանրաքվեի նախաձեռնող խումբը գրանցելու կամ նախաձեռնող խմբի գրանցումը մերժելու մասին.

է) տեղական հանրաքվեի կազմակերպման ու անցկացման ընթացքում վերահսկողություն է իրականացնում օրինականության պահպանման նկատմամբ.

ը) իր սահմանած կարգով հսկողություն է իրականացնում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները կազմելու նկատմամբ.

թ) սահմանում է քվեաթերթիկների և տեղական հանրաքվեի այլ փաստաթղթերի նմուշները.

ժ) սահմանում է իր ու տեղամասային հանձնաժողովների կնիքների ձևերը, պատվիրում է դրանք և հատկացնում հանձնաժողովներին, սահմանում է քվեարկության ավարտից հետո կնիքները վերադարձնելու կարգը.

ժա) քվեարկությունից ոչ շուտ, քան երկու օր առաջ, հանձնաժողովների կնիքները հանձնում է տեղամասային հանձնաժողովների նախագահներին.

ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-244-Ն)

ժգ) տնօրինում է տեղական հանրաքվեի անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցները, օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք բաշխում է իր և տեղամասային հանձնաժողովների միջև, վերահսկողություն է իրականացնում դրանց օգտագործման նկատմամբ.

ժդ) իրեն և տեղամասային հանձնաժողովներն ապահովում է հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ պարագաներով.

ժե) միջոցներ է ձեռնարկում իրեն և տեղամասային հանձնաժողովներին անհրաժեշտ աշխատանքային պայմաններին համապատասխանող տարածքներով, նյութատեխնիկական և կապի միջոցներով, փաստաթղթերով ապահովելու համար.

ժզ) կազմակերպում է իր և տեղամասային հանձնաժողովների անդամների ուսուցումը.

ժէ) ապահովում է տեղական հանրաքվեի դրվող նախագծի հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով.

ժը) իր սահմանած կարգով հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցները և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները.

ժթ) սահմանում է քվեարկության արդյունքների ամփոփման միասնական կարգ.

ի) տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների հիման վրա, ըստ տեղամասերի, հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները.

իա) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն ամփոփում և հրապարակում է տեղական հանրաքվեի վերջնական արդյունքները, ապահովում է համապատասխան փաստաթղթերի հանձնումը արխիվ.

իբ) սույն օրենքի պահանջների խախտման, ինչպես նաև տեղական հանրաքվեի կազմակերպման հարցերով դիմում է համապատասխան իրավասու մարմիններ.

իգ) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

(14-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։