Հոդված 11
Հոդված 11
Համագործակցության համար իրավասու մարմիններ
1. Սույն Համաձայնագրի իրագործման համար համագործակցությունը պետք է իրականացվի հետևյալ մարմինների միջոցով.
ա) Հայաստանի Հանրապետության կողմից՝
- Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն,
- Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն:
բ) Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից՝
- Ներքին գործերի նախարարության դաշնային քրեական ոստիկանության գլխավոր վարչակազմ,
- Պետական անվտանգության վարչություն (պետական անվտանգության հանցագործությունների, ահաբեկչության և զանգվածային ոչնչացման ու սովորական զենքերի հետ կապված հանցագործությունների դեպքերում):
2. Վերոնշյալ մարմինների ցանկացած փոփոխության դեպքում Կողմերն անհապաղ կծանուցեն միմյանց:
3. Կողմերն անհրաժեշտության դեպքում նշանակում են հատուկ օպերատիվ ստորաբաժանումներ, որպեսզի ստեղծեն անմիջական կապի կետեր և հաղորդակցության ուղիներ: